Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բժշկի են սպառնացել․ այս հարցով զբաղվում է քննչական վարչությունը

Հոկտեմբեր 31,2022 19:55

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 24-ին տհաճ միջադեպ է գրանցվել  «Գյումրու Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում։

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դալիբալդյանը դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում «ցնցումներով» իրենց մոտ են բերել Հ․Մ․-ին, որին հիվանդանոցի ընդունարանում ցուցաբերվել է բուժօգնություն։ Դրանից հետո  վիրահատման սպասասրահ են եկել երեխայի մայրը և երկու հարազատները, մոտեցել  իրեն ու սպառնալիքներ հնչեցրել։

Մայրը, ըստ հաղորդման, բռնելով բժշկի օձիքից՝ ասել է՝ պետք է ծնկի գա իր երեխայի դեմ, իսկ հորեղբայրը սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ է  հնչեցրել իր հասցեին: Բժշկի բողոքը քննվում է քննչական վարչությունում:

Հիվանդանոցի տնօրենի ժ/պ Հովհաննես Վարձելյանը մեզ հետ զրուցում ասաց, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել  ուշ երեկոյան։

Ինքն ուսումնասիրել է փաստաթղթերը․ երեխան  «Գյումրու Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում վիրահատվել է դեռևս 8 տարի առաջ՝ 2014 թվականին, հեռացրել  են նրա նշիկները։

Հովհաննես Վարձելյանի ասելով՝ երեխայի մոտ հետվիրահատական խնդիրներ են առաջացել,  այն քննել են իրավապահները,  դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, դատարանում լսվել է, բժշկի մեղավորությունը չի հաստատվել։

Տնօրենի ժ/պ-ն  պատմեց, որ  ինքը ընդունել է հիվանդատերերին,  քաղաքակիրթ  զրույց է ընթացել՝ փոխըմռնմամբ, փաստաթղթերի վկայակոչմամբ, որից հետո նրանք հեռացել են։  Սակայն իր՝ աշխատավայրից հեռանալուց հետո  նորից եկել են ու միջադեպ հրահրել։

Ըստ Հովհաննես Վարձելյանի, եթե անգամ  վրդովված են, հարցի լուծման նման եղանակն անընդունելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31