Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՇ պետը պարզաբանեց, թե ինչ է եղել Ջերմուկում շրջափակման մեջ գտնվող Ադրբեջանի զինվորների հետ

Հոկտեմբեր 31,2022 19:45

Ջերմուկի ուղղությամբ մխրճված հակառակորդի ջոկատների մի մասը մեր ԶՈՒ-ի կողմից շրջափակման մեջ է, սպասում ենք պաշարները վերջանան․ սեպտեմբերի 16-ին ասել էր ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ եղավ շրջափակման մեջ հայտնված այդ զինծառայողների ճակատագիրը: Ասրյանը պատասխանեց, որ փոխհրաձգության հետեւանքով նրանք հետ են քաշվել: Իսկ թե ինչո՞ւ գերի չեն վերցրել, որ հետագայում փոխանակեին հայ ռազմագերիների հետ՝ նա ասաց, որ հնարավոր է կորուստներ ունենայինք. «Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր, մենք ունեցել ենք ոչ գծագրվող անհամաչափ առաջնագիծ: Առաջանում են հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում եւ դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, իրենք կրել են կորուստներ: Հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, իսկ գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ: Մեր զինծառայողների կյանքին վտանգ պատճառելու պատճառով մենք դրան չենք գնացել: Մենք ներկա դրությամբ Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը: Ջերմուկում հիմա իրադրությունը հարաբերական կայուն է»:

Հիմա հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից 5,5-6 կմ հեռավորության վրա են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31