«Այսօր, իհարկե, կարիք կլինի խոսել այն իրավիճակի համար, որ ձևավորվել է այս պահին, ուղիներ փնտրել հարցերի լուծման համար, որոնք դեռ լուծված չեն: Եվ այդ կապակցությամբ ես կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը. մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները: Նրանք բավականին հեռուն են գնացել այն հարցերի լուծման հարցում, որոնց մասին մենք խոսում էինք ավելի վաղ՝ դեռ երկու տարի առաջ: Այստեղ նույնպես կարծես թե անհրաժեշտ է լրացուցիչ դիվանագիտական խթան հաղորդել: Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում է»,- իր խոսքում ասել է Պուտինը:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հայտարարության գործում ունեցած դերակատարության համար:
«Հիմա եկել է ժամանակը խոսել և գործել արդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք բարձր են գնահատում Ձեր անձնական դերակատարությունն այդ գործընթացում: Այսօրվա եռակողմ հանդիպումը… առաջին մեր հանդիպումը չի լինի, Ձեր նախաձեռնությամբ արդեն այդպիսի հանդիպումներ տեղի ունեցել են, և ես տեսնում եմ, շատ լավ խթան են հաղորդել կարգավորման գործընթացին»,- ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջերս առաջ է քաշել հինգ հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Կարդացեք նաև
«Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, այդ պատճառով այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա: Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այն ձևաչափն է, որը պահանջում է, իհարկե, լուրջ քայլեր: Հետագայում էլ ակնկալում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի դերակատարությունը այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ