Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի «սուրմալուներ՞ կա՞ն, մեր երկրում, որովհետեւ պայթյունից հետո ասում ենք՝ վա՛յ, 8 չէր, նախատեսել էինք 8, բայց եղավ 28». Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ փոխնախարարին

Հոկտեմբեր 31,2022 18:33

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի նախագիծը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ «Սուրմալու»  առեւտրի կենտրոնում պայթյունի դեպքին. «Ես ուզում եմ հասկանամ՝ 2018-2020-ին տեխնածին վտանգների կանխատեսում եղել է, հիշում եմ, անընդհատ նույն թիվն է պտտվում՝ 8, 8, 10: Մենք «Սուրմալուում» շատ զոհ ունեցանք:

Էլի «սուրմալուներ՞ կա՞ն, մեր երկրում, որովհետեւ պայթյունից հետո ասում ենք՝ վա՛յ, 8 չէր, նախատեսել էինք 8, բայց եղավ 28: Մենք ի՞նչ պետք է անենք, որովհետեւ այդ դեպքից հետո մենք քննարկում ենք արել հանձնաժողովում ու ես հասկացել եմ, որ տվյալ կառույցը իրավասությունների ինչ ծավալ ունի՝ փորձել է անի, բայց դա բավարա՞ր էր: 50 հազար դրամ տուգանքով հնարավո՞ր է կանխել այդ անտարբերությունը, որը տիրում է նման ձեռնարկություններում: Եթե մենք դա չենք անում, այս քանակական կանխատեսումները ի՞նչ են տալու, գալու ենք տարին մի անգամ բյուջեից առաջ եւ հետո իրար բարեւ տանք, ասենք՝ վայ, այս տարի չեղավ, թե մյուս տարի ինչ կլինի՝ Աստված գիտի»:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց. «Կառավարության հանձնարարությամբ նախարարությունն այս պահին մշակում է «Հրավտանգ նյութերի լիցենզավորման մասին» օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում այդ ողջ գործունեությունը՝ ներկրում, արտադրում, իրացում, պահեստավորում՝ դառնալու են լիցենզավորված գործունեություն: Ողջ շարժը հրդեհավտանգ նյութերի գտնվելու են վերահսկողության ներքո»:

Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Երկու տարի է՝ օրենք է բերվում, տեղ չի հասել, ուզում եմ դա արագացնեք: Որ ԱԻՆ-ը եւ իր կրթահամալիրը լավագույնն է ոլորտում, ոչ ոք չի կասկածում: Բայց ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ շատ լավ ծրագրեր կան ուսուցման ՌԴ-ում, Եվրոպայում: Մեր ակադեմիան կարող է այդ ծրագրերն ավելացնել ու կանխվի կառավարման մեջ բացթողումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31