Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պայքարելու ենք Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ. «Ուժը հայրենյաց»

Հոկտեմբեր 31,2022 17:45

Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը, համարելով, որ այն մեր երկու ազգերի համար ունի չափազանց կարևոր նշանակություն։

Սույն հայտարարության մեջ արտահայտված է Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը, ուստի վստահաբար միանում ենք բարձրաձայնված բոլոր կետերին և համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ անհրաժեշտ է ընդունել՝

• Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը,

• Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։

Ժողովրդի ձայնը գերակա է ՀՀ որևէ իշխանության և անգամ գերտերությունների ցանկացած որոշման առաջ։ Արցախի անվտանգության երաշխավորը եղել և մնալու է Արցախցին, ուստի այստեղ այլ որոշում կայացնել՝ անհնարին է։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը հայտարարում է՝

•Մենք պայքարելու ենք Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը։

•Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը միակ ճանապարհն է երկու ժողովուրդների հզոր գոյության և անվտանգ ապագայի կերտման։

«Ուժը հայրենյաց» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31