Լրահոս
Օրվա լրահոսը

«Անչափ կարևոր է քննարկել, թե երկրի առջև ծառացած ինչ մարտահրավերներ կան և ինչպիսի պատասխաններ կարող ենք մշակել». Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Հոկտեմբեր 31,2022 16:42

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Համառոտ ներկայացում․ կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկմանը։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված և նախատեսվող բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Սփյուռքի ռեսուրսների համախմբման ու ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Նախարարը, մանրամասնել է արցախահայության աջակցության ծրագրերին, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին տրամադրվող աջակցությանը, պրոթեզավորմանը, զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ժողովրդագրության ռազմավարության մշակմանը, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։

«Անչափ կարևոր է քննարկել, թե երկրի առջև ծառացած ինչ մարտահրավերներ կան և ինչպիսի պատասխաններ կարող ենք մշակել, որովհետև դրանց արդյունավետությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ 2022 թվականի պատերազմով պայմանավորված մարտահրավերների արագ արձագանքման և ռեսուրսների համախմբման շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել ճգնաժամը։ Այժմ էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է անհրաժեշտ քայլեր՝ առկա սոցիալական բնույթի հիմնահարցերին պատասխանելու և կայունացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք ուղղություններով այժմ մշակվում են խորքային ռազմավարական փաստաթղթեր, որոնց հիմքում մարդու կենսափուլերն են՝ նախադպրոցական ժամանակահատվածից մինչև ակտիվ ծերացում։

Պանելային քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում նախարարը պատասխանել է ոլորտային մի շարք հարցերի։

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որի օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31