ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
– արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս,
– արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր և նորոգ չեն եղել,
Կարդացեք նաև
– աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին