Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պապիկյանը առավոտը 6-ին զանգել է, ասել է՝ զավակ եմ ունեցել, մենք կարայի՞նք չհարգեինք, վերջապես ՊՆ նախարարը իր առաջին զավակն ունեցավ». Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 31,2022 15:45

Այսօր 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը չէր եկել, նրա փոխարեն տեղակալն էր՝ Արտյուշ Գրիգորյանը: Ինչպես նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ նախարարը զգուշացրել է, թե պետք է լինի «այլ տարածքում»: Անդրանիկ Քոչարյանը եզրակացրեց. «Քանի որ այդ տարածքը նույնպես կարեւոր է մեր արտակարգ իրավիճակներին առնչվող խնդիրների լուծման տեսանկյունից, գերատեսչության բյուջետային խնդիրների մասին մեզ կտեղեկացնի առաջին տեղակալը»:

Բայց այ Քոչարյանը չէր սպասում, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ չի գալու: Նրա փոխարեն տեղակալը՝ Արա Ֆիդանյանն էր եկել: «Պարո՛ն Ֆիդանյան, ո՞ւր է պարոն Ղազարյանը»,- հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը: Ֆիդանյանը կարկամեց, ասաց՝ զբաղվածության պատճառով խնդիր կար, չի եկել. «Դեպք է պատահել»:

Անդրանիկ Քոչարյանը նկատողություն արեց. «Օրինակ, պարոն Պապիկյանը առավոտը 6-ին զանգել է, ասել է՝ զավակ եմ ունեցել, մենք կարայի՞նք չհարգեինք: Վերջապես ՊՆ նախարարը իր առաջին զավակն ունեցավ: Մեր մյուս գործընկերը պետք է գնար այլ տարածք: Բայց Երեւանի մեջ ենք, պարո՛ն Ֆիդանյան, պառլամենտի ամենակարեւոր բյուջետային քննարկման օրն է, կարող է հարցեր կան, որ մենք ուզում ենք հենց առաջին դեմքի հետ քննարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31