Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորից լավ գիտենք մեր թերություններն ու սխալները». Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 31,2022 14:38

«Կան սոցիոլոգիական հարցումներ եւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչքանով է պատրաստ դրա համար պայքարել, եթե մենք բացատրենք բոլոր վտանգները, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Ես գիտեմ, որ կան հիասթափված քաղաքացիներ, բայց ես վստահ եմ, որ նրանք նոյեմբերի 5-ի հանրահավաքին ներկա են լինելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Դիմադրության» շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք բոլորից լավ գիտենք մեր թերություններն ու սխալները, եւ ամեն ինչ անում ենք դա շտկելու եւ պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Դիմադրության» շարժման թերությունների մասին հարցին՝ ընդգծելով, որ եթե ձգձգվում է հաղթանակ արձանագրելու համար պայքարը, ոչ թե պետք է խրամատը լքել, այլ վերակազմակերպվել եւ գնալ հաղթանակի հետեւից:

Իր գնահատմամբ՝ «օրվա իշխանությունն իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով, պարզվեց վիետնամցիներից էլ մեծ աջակցություն ունեն, հետեւողականորեն փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, որ եթե պայքարենք Արցախի համար, կկորցնենք նաեւ Հայաստանը, կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, ամեն ինչ վերջացած է, թույլ ենք: Այս գիծն անընդհատ տրամադրում են հասարակությանը հուսահատության, որ կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք հանրությանը մոլորեցնելով՝ տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի: Արցախը զոհելով՝ ուղղակի թշնամու զորքերն ու խրամատները մոտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղության»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31