Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը դիմեց Վեհափառին, ՔՊ-ին, մտավորականներին, երիտասարդներին

Հոկտեմբեր 31,2022 13:20

«Ուզում եմ դիմել Առաքելական սուրբ եկեղեցուն, Վեհափառին՝ ակնկալելով իր օրհնությունը եւ աջակցությունն այդ շատ կարեւոր նախաձեռնությանը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  ասաց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով շարժման՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին: Այդ հանրահավաքն Իշխան Սաղաթելյանը համարում է ոչ քաղաքական եւ ոչ կուսակցական, այլ համազգային հանրահավաք՝ հանուն Արցախի եւ Հայաստանի: Ամենակարեւոր ընդգծումը, որն անում է նա, այդ հանրահավաքը «հայ մարդու հրավիրած հանրահավաք է, հայկական օրակարգով»:

Նա դիմեց նաեւ մտավորականներին, գիտական համայնքին, արվեստագետներին՝ հայ ժողովրդի ճակատագրական եւ կարեւոր պահին՝ մասնակցեն հանրահավաքին՝ ցույց տալու մտավորականության կամքը: Դիմեց երիտասարդներին՝ ոտքի կանգնելու, միասին տեր կանգնելու հայրենիքին, միասին ստանձնելու պատասխանատվություն՝ երկրի ապագայի եւ ճակատագրի համար: Դիմեց քաղաքական ուժերին՝ մի կողմ թողնելով քաղաքական ու կուսակցական շահերը՝ համախմբվել այս կարեւոր գաղափարի շուրջ: Նաեւ, հերթական անգամ դիմեց քաղաքական մեծամասնությանը. «Նիկոլին պաշտպանելու ժամանակը չի, պաշտպանելով Նիկոլին՝ զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31