ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երիտասարդի՝ «Ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:25-ին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ.-ի հոկտեմբերի 30-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գորիսի «Նոր զանգեր» կոչվող տեղանքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել հիշյալ երիտասարդի և 25-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող հրազենով կրակել 29-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը` ժամը 19:35-ին, 25-ամյա երիտասարդը ներկայացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՄՌ 155» մոդելի որսորդական ողորկափող հրազենը և հայտարարել, որ այդ հրազենով կրակել է համաքաղաքացու ուղղությամբ:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով::
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե