Լրահոս
Օրվա լրահոսը

«2023թ․-ին Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով»․ Տիգրան Խաչատրյան

Հոկտեմբեր 31,2022 12:38

«2023թ․-ի բյուջեով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով։ Հիշեցնեմ, որ տարեսկզբին նույնքան էր։ Ուստի եկող տարի ֆինանսավորումը կլինի նույն չափով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կարեւոր հանգամանք։ Մենք Արցախի կառավարության հետ տարվա ընթացքում քանիցս վերադառնում ենք հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, եւ առաջնահերթ, որ խնդիրներն են լուծման ենթակա։ Խնդիրների մի մասը մեկանգամյա է, այսինքն՝ որոշ ենթակառուցվածքներ են վերականգնվում, եւ հաջորդ տարի հարցին նույն ծավալով վերադառնալու կարիք չի լինում։ Խնդիրների զգալի մասը բնակարանաշինությանն է վերաբերում, որը շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում է՝ ՀՀ կառավարության շատ մեծ աջակցությամբ»,-շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս տարում քննարկել են Արցախի հետ, թե ինչպիսի այլ կարիքներ կան․ «Եթե եկող տարում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք աջակցություն են պահանջում, կքննարկվեն եւ լուծումներ կստանան։ Արցախի ֆինանսավորումը նախատեսված է այնպիսի ծավալով, որը կերաշխավորի, որ որեւէ էական խնդիր չառաջանա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31