Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
«Նախարարները մտքեր են փոխանակվել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ