Ռուսական կողմն ակնկալում է, որ այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը կհաջողվի առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Խնդիրները դեռ շատ են: Կարծում եմ, նրանց բոլորի մասին էլ կխոսվեն, այդ թվում վաղվա Սոչիի հանդիպմանը [հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին-խմբ.]: Հույս ունենք, որ այն հնարավորություն կտա որևէ կերպ առաջ շարժվել ընդհանուր խնդրի, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ