Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հոկտեմբեր 31,2022 11:19

25.05.2022թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

Գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ԱՀ քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31