Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից». վրացի քաղաքագետ. JAMnews

Հոկտեմբեր 31,2022 11:02

 JAMnews. Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիի կարծիքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը փոխվում է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ Վրաստանը մնում է «հետնաբակում»։ «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում փորձագետն ասել է, որ վրացական կառավարությունը վարում է ոչ թե ռուսամետ, այլ բացահայտ ռուսական քաղաքականություն։

Զաքարեիշվիլին ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան է այցելել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Ադրբեջան։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինքը՝ Ալիևը Twitter-ում գրել էր, որ այսուհետ Կովկասի հարցերը կլուծվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ։

«Ես ղարաբաղյան պատերազմից շատ առաջ ասել էի, որ Վրաստանին անհրաժեշտ է ուղիղ կապեր հաստատել Թուրքիայի հետ, մենք պետք է դառնանք նրա անմիջական գործընկերը։ Որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հակամարտություն կար [և որպես չեզոք կողմ՝ մենք կարող էինք ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերել], բայց մենք այնքան անգործունակ էինք, որ հիմա մեզ հայ-ադրբեջանական-վրացական դաշինք է հրավիրում հակամարտող կողմ հանդիսացող Ադրբեջանը»,- ասում է քաղաքագետը։

Ըստ նրա բացատրության՝ կա ավելի բարձր «դաս» Թուրքիա-Ադրբեջան, և կա ավելի ցածր դաս՝ ի դեմս Վրաստանի և Հայաստանի, թեև Վրաստանն ուներ բոլոր հիմքերը այս բաշխվածության մեջ առաջատար դիրքերում լինելու համար. «Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից։ Նրանք ավելի շատ խոսում են Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն ավելի շատ է տեսնում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը Կովկասում, քան մենք։ Իսկ մենք՝ լռակյացներս, մնում ենք հետնաբակում։ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել է Պրահայի հանդիպման ժամանակ՝ նույնիսկ չխոսելով Ղարիբաշվիլիի հետ։ Հետո Էրդողանը եկավ Ադրբեջան, օդանավակայան բացեց, ինչ-որ բան պայմանավորվեց ու տվեց ինչ-որ հրահանգներ, որոնցով էլ Ալիևը Վրաստան եկավ։ Նավթը շատ լավ բան է, բայց Վրաստանը վերածվում է ընդամենը միջանցքի, որը չունի ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական կշիռ»։

Ինչպես նշում է Զաքարեիշվիլին, այսօր Ռուսաստանի գլխավոր նպատակը Թուրքիայի հզորացումը թույլ չտալն է։

«Երկրի վրա միայն երկու երկիր է շահում Ուկրաինայի պատերազմից՝ Թուրքիան և Չինաստանը։ Երբ Էրդողանը խոսում է այս պատերազմի մասին, նա միշտ նկատի ունի. «Ես եմ գլխավորը»։ Նկատի ունենալով այն, որ Թուրքիան լուծեց ցորենի մատակարարման խնդիրը, իսկ Աֆրիկան ​​սովից չմահացավ, Թուրքիան օգնեց Ուկրաինային վերադարձնել Ազովստալի հերոսներին։ Նման երկիր է մեր մոտակայքում, բայց մենք այդ հարևանից չենք օգտվում, լռում ենք»,- վրդովված է Զաքարեիշվիլին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31