ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում հանրահավաքը եւ ԱԺ արտահերթ նիստը զուտ հերթական միջոցառումներ չէին, իրականում կատարվեց այն, ինչ, թերեւս պետք է լիներ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո… Սակայն, հասկանալի է, երկիրը արնաքամ էր, շփոթված, անթաղ դիեր, թշնամուն հանձնված տարածքներ /անգամ, որոշ տարածքներ՝առանց կռվի/…
Եւ, ահա, արցախցին թափ տվեց իրեն ու ոտքի կանգնեց, եւ այստեղ՝ Երեւանում, Գյումրիում, Բերդում,Վանաձորում, ամենուրեք մենք եւս պարտավոր ենք ոտքի կանգնել եւ չծնկել, տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ Արցախի անվտանգություն, կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում եւ՝ ներքին թշնամուց երկրի ազատագրում… Սա ասում եմ առանց էմոցիայի, շատ իրատեսական եւ սառնասրտորեն, հասկանալով, որ հեշտ չի լինելու, հասկանալով, որ դժվար է լինելու, հոգու եւ մարմնի անասելի տառապանքով, բայց, եւ՝ անսասան ու պինդ…
Հասկանալի է, Արցախի վերածնունդը Ադրբեջանում եւ մեր երկրի այլ թշնամիների համար ընդունելի չի կարող լինել, հասկանալի է, որ սպասվում է պայքար, հասկանալի է, որ մեր ժողովուրդը հետայսու թեւակոխեց մի նոր շրջան ու այս անգամ՝ կամ հաղթելու ենք վերջնականապես, կամ՝ կորցնելու ենք Արցախն ու երկիրը՝ ամբողջությամբ․.․ Եւ, հասկանալի է, որ այս իրավիճակում դիվանագետները լիքը անելիք ունեն, իրական դիվանագետները եւ ոչ «վերելակային խամաճիկները»:
Կարդացեք նաև
Հավատում եմ, որ մենք կհաջողենք.․․ Հավատում եմ եւ պատրաստ եմ պայքարի ցանկացած ձեւի՝ խոսքից մինչեւ գործ… Ու եթե քաղաքական ուժերը, մտածող այրերը, հասարակության էլիտան, գիտնականները, ուսուցիչները, մտավորականները, ուսանողներն ու աշակերտները, ծերերն ու մանուկները սա գիտակցում են, ուրեմն՝ մեր դեմ ոչ մի լածիրակ չի կանգնելու… Դրանք վախկոտ են եւ մորթապաշտ…
Լրջանալ, սթափվել, գիտակցել պահի կարեւորությունը եւ ԳՈՐԾԵԼ…
Սկսում ենք նոյեմբերի 5-ից․․.
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ ծավալվել չարժի…
Իհարկե գիտեի, որ Ստեփանակերտում մտքի, բովանդակության սով է, բարդ էր պատկերացնել, որ այս աստիճան, և սա լիքը հասկացող անձանց ներկայությամբ և… մասնակցությամբ…
Ստեփանակերտը մերժեց սուբյեկտայնությունը վերադարձնելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու որևէ հեռանկար:
Ստեփանակերտը հայտարարեց, որ որևէ դեպքում թույլ չի տա իրեն հակամարտության կողմ դարձնել…
Հավաքը կապ չուներ Արցախի հետ, Ստեփանակերտը ռուսների շուրթերով զգուշացնում էր Հայաստանին չանել ռազմավարական շրջադարձ՝ զգուշացնելով՝ որտեղից սպասել ճնշում, որտեղից է գալու հարվածը: