77 տարեկան հասակում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին՝ բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։ Նա գրել է
Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն, ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կարդացեք նաև
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ: