Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի հարցի կարգավորման մեկ ճանապարհ կա` խոսել Արցախի ժողովրդի հետ․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 30,2022 23:46

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի Վերածննդի հրապարակը բազմամարդ է, որովհետև զարթոնք է` Վերածնունդ…
Արցախի ժողովուրդը միակամ է` առանց արցախցու կամքի լիարժեք իրացման որևէ մեկը, որևէ տեղ չի կարող վճռել արցախցու ճակատագիրը։

Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքն է որոշել` ինչպես ապրել, և ուրեմն, իրե՛ն է պետք է հարցնել։ Ու իրենք ունեն դրա պատասխանը` Արցախը եղել է, կա ու լինելու է։

Միջազգային բոլոր լուծումները, առաջարկները առ ոչինչ են, եթե Արցախի ժողովուրդը իր խոսքը չի ասել, մաս չի կազմել այդ որոշման։
Հետևաբար, Արցախի հարցի կարգավորման մեկ ճանապարհ կա` խոսել Արցախի ժողովրդի հետ, որպես հակամարտության լիիրավ սուբյեկտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31