Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Լիվերպուլում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 74 երկրի 400-ից ավելի մարզիկ-մարզուհի: Լիվերպուլում լինելու է նաեւ աշխարհի թիմային առաջնություն, ինչի առումով ՀԱՕԿ-ը տեղեկացնում է, որ վեց առաջին թիմերը եւ չեմպիոնները 2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականն արդեն մրցավայրում է: Թիմի կազմում են Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ` օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Գագիկ Խաչատրյան (բազմամարտ):
Մարզչի պարտականությունն աշխարհի առաջնությունում կկատարի Հայկ Նազարյանը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ընդգրկված է մրցավարական հանձնախմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ