«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, ուր պատմականորեն ձևավորված հակամարտություններ կան, մասնավորապես՝ Թուրքիայի հետ մեր հակամարտությունը հայտնի է և Ադրբեջանի հետ հակամարտությունները, որոնք տարիներ շարունակ տարբեր ֆորմատներով փորձում են միջազգային հանրության օգնությամբ և տարածաշրջանային երկրների օգնությամբ խնդիրները լուծել, բայց առայժմ դեռևս պահպանվում է հակամարտության բարձր աստիճանը և կարծում եմ դեռ շատ անելիքներ կան հանգուցալուծելու այս հակամարտությունները»,-նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի մարտահրավերներին։
«Դիվանագիտական ճանապարհով և ուժային կենտրոնների փոխգործակցության ընթացքի հետ կապված մենք պետք է էլի հայկական շահը կարևորենք, քանի որ մենք միջանցք տրամադրելու ոչ մի ցանկություն չունենք, մեր շահը համադրվում է Իրանի և ԱՄՆ-ի շահի հետ, որը չի ցանկանում, որ այդ միջանցքը տնօրինվի թուրքական կամ ռուսական կողմից, այդ պետք է լինի սուվերեն Հայաստանի տրամադրությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում