Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամա լեռների բարձունքի սրբավայրը

Հոկտեմբեր 30,2022 19:06

Եթե օրերից մի օր այցելելու եք Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնք, ապա բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու պատմամշակութային արժեք հանդիսացող Իլիկավանքը (Պառավի վանք): Գեղամա լեռների գագաթներից մեկին բազմած այս հրաշագեղ կոթողը ոչ միայն համայնքի բնակիչների, այլև այդտեղ այցելող զբոսաշրջիների ամենասիրելի վայրն է: Համայնքի բնակիչները՝ մեծից փոքր, հրաշալի գիտեն Իլիկավանքի կառուցման պատմությունը, և նրանք մեծ սիրով կպատմեն ձեզ և, ինչո՞ւ չէ, նաև կընկերակցեն բնության հետ համահունչ այս կոթողն այցելելիս:

Իլիկավանքի կառուցման հետ կապված հետաքրքիր ավանդազրույց է փոխանցվել սերնդեսերունդ: Ասում են՝ պառավը տարիներ շարունակ իլիկ մանելով գումար է հավաքել, որպեսզի եկեղեցի կառուցի՝ այդ կերպ հայտնելով իր շնորհակալությունը Աստծուն՝ պատերազմի ընթացքում իր որդիների կյանքի փրկության համար: Հենց այդ պատճառով էլ կոթողն անվանվում է Իլիկավանք կամ Պառավի վանք:

Եթե վանք բարձրանաք ամռանը, ճանապարհին երփներանգ ծաղիկների փնջերը կարբեցնեն ձեզ իրենց գույներով ու բուրմունքով՝ աննկատ դարձնելով ճանապարհի խոչընդոտներն ու խոշոր ժայռաքարերը: Մինչև հասնես գագաթին, ձեռքիդ անպայման լեռնային ծաղինկերի մի մեծ փունջ կլինի, և դու չես էլ նկատի, թե ինչպես հաղթահարեցիր լեռան բարձունքը:

Տեղացիները վստահեցնում են, որ եթե երազանք մտապահես ու Իլիկավանք բարձրանալիս ոչ մի անգամ չնստես հանգստանալու, ապա երազանքդ անպայման կիրականանա: Իլիկավանք այցելածների հավաստմամբ այդ բարձունքը հաղթահարելու համար իրենց օգնում է ոչ միայն ֆիզիկական ուժը, այլև հավատքն առ Իլիկավանք:

Անժելա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31