Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համակարծիք է Արցախի Աժ որոշման հիմնադրույթին․ հայտարարություն

Հոկտեմբեր 30,2022 17:32

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիակատար աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության խորհրդարանի հոկտեմբերի 30-ին ընդունված որոշմանը, որը հրապարակվեց ի լուր համայն աշխարհի և հայության Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Համոզված ենք՝ Արցախի և Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և արդյունավետ  ընթացքը կախված է մեր բոլորի հավաքական կամքից ու վճռականությունից, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր անձնական պատասխանատվությունը արցախահայությանը ցեղասպանությունից, տեղահանումից և հայրենազրկումից պաշտպանելու մշտակա գործում: Հայաստանում, Արցախում, սփյուռքում ապրող և գործող յուրաքանչյուր հայ պետք է իրազեկվի և իր ներդրումն ունենա արցախահայության պայքարի այս նոր հանգրվանի հաղթական հանգուցալուծման շրջափուլում: Արցախի անկախությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այն ունի նախադեպային կարգավորումների հիմք, ուստի մենք միջազգային բոլոր ատյաններում ունենք արհեստավարժ գործելու իրական երաշխիքներ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համակարծիք է Արցախի Աժ որոշման հիմնադրույթին՝ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի անվտանգության երաշխավորը լինելու ազգային-պետական առաքելությունից և չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ կասկածի տակ են դրված Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգ ապագան: Այս հիմնադրույթներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և օրենքի ուժով ամրագրված որոշումներում:  Մենք բոլորս հայկյան զարմից ենք՝ Չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31