Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինական աշխատանքներ՝ Գավառ քաղաքում

Հոկտեմբեր 30,2022 14:45

Գավառ քաղաքում լայն թափով ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Քաղաքում կան փակ փողոցներ, ինչի հետևանքով ծանրաբեռնված է երթևեկությունը: Աշխատանքները մեկնարկել էին 2022 թվականի մայիս ամսից՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում:

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 84 միլիոն դրամ է, որի 45 տոկոսը կամ 37 միլիոն 800 հազար դրամը հատկացվել էր ՀՀ կառավարության կողմից, 55 տոկոսը կամ 46 միլիոն 200 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանի։ 2022 թվականի մայիսից շարունակվել են Գավառ քաղաքի Սայաթ-Նովա և գերեզմանոցի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Փոսային նորոգման աշխատանքներ են կատարվել Գավառ համայնքի բոլոր 12 բնակավայրերում:

Չնայած երթևեկության ծանրաբեռնվածությանն ու առաջացած որոշ դժվարություններին՝ քաղաքի բնաչիկների արձագանքը դրական է.

«Շատ ոգևորված ենք այս աշխատանքներից, մեր սիրելի քաղաքը, կարելի է ասել, զարթոնք է ապրում, և բնականաբար, յուրաքանչյուր բնակչիս ցանկությունն է իր հայրենի քաղաքը տեսնել ավելի բարեկարգ»,- նշում է Գավառի բնակիչ Անատոլի Իսկանդարյանը:

Ընդհանուր առմամբ նորոգվել է ասֆալտապատ փողոցների վնասված 7700 քմ տարածք։ Աշխատանքներն իրականացվել է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից: Իսկ արդեն օգոստոսից քաղաքում մեկնարկել են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները և Գավառի Կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք և ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, բազալտե եզրաքարերի տեղադրում։ Գավառի համայնքապետարանի լրատվական բաժնից նշեցին, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախատեսված է իրականացնել նաև ճանապարհների կահավորման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ»ԲԲԸ-ն։ Ինչպես տեղեկացանք շինարարներից, փողոցի ամբողջական հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ: Այս պահին փողոցների քանդման և ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ են ընթանում Կենտրոնական հրապարակի հատվածում, զուգահեռաբար կատարվում են ասֆալտապատման, մայթերի կառուցման, խճապատման ու բիտումային աշխատանքներ:

Ճանապարհաշինական աշխատանքներից բացի Գավառ համայնքում 2022 թվականին իրականացվել և ընթացքի մեջ են կրթամշակութային հաստատությունների շենքերի հիմնանորագման և վերանորոգման, ժամանցի վայրերի, արտաքին լուսավորության, գետի հունի մաքրման և այլ աշխատանքներ:

Գավառի համայքապետարանի լրատվական բաժնից նշեցին, որ այս ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ վերջին երկու տասնամյակում Գավառում չէին իրականացվել:

Անժելա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31