Ռուսական լավագույն ռոմանսները, հայ կոմպոզիտորների հայտնի և սիրված ստեղծագործությունները ներկայացրեցին երիտասարդ կատարողները։ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ «Հայկական Ռոմանսիադա» տարածաշրջանային մրցույթը և գալա համերգը։
Հայաստանում երրորդ անգամ անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը անց է կացվում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի, Հայրենակիցների մոսկովյան տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթին ներդրում են ունեցել նաև Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիան և Հայաստանի երաժշտական ընկերությունը։
Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
«Տարեցտարի մրցույթը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես կատարողների, այնպես էլ հանրության շրջանում։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին և մասնակիցներին, որոնց շնորհիվ կայացավ այս երաժշտական տոնը։ Արվեստն ու մշակույթը լավագույն գործիքներն են ժողովուրդների միջև երկխոսության զարգացման և կապերի ամրապնդման համար։ Վստահ եմ, որ նման միջոցառումների շնորհիվ կկարողանանք նպաստել մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի առավել ամրապնդմանը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Այս տարի մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր երաժշտական հաստատությունների ավելի քան 20 կատարողներ։ Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և հայկական ռոմանսի կատարման տարբեր ոճեր՝ ակադեմիականից մինչև ժամանակակից։
«Կարևոր է, որ ռոմանսները կատարում են ոչ միայն մեծահասակները, այլև երիտասարդները։ Մրցույթին մասնակցում էին նաև 18-ամյա երգիչներ, որոնք իրենց կարիերայի սկզբում ընտրել են ամենադժվարը՝ ժանր, որի կատարման ընթացքում պետք է ցուցադրել բոլոր ունակությունները: Նրանք ցույց տվեցին բարձր մակարդակի կատարողական արվեստ և բեմական կեցվածք: Շնորհակալություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին գործակցության և մրցույթի իրականացման համար։ Այն, ինչ անում է կենտրոնը մշակութային ոլորտը զարգացնելու, մեր երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, արժանի է հիացմունքի», – նշեց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։
Մրցութային փուլերի հաղթող ճանաչվեցին Սեդա Պետրոսյանը, Սոֆյա Սիմոնյանը և Դավիթ Խաչատրյանը (III տեղ), Ռիտա Պետրոսյանը և Արամ Խաչատրյանը (II տեղ), Մարգարիտա Սարգսյանը և Հեղինե Խաչատրյանը (I տեղ):
Ժյուրիի անդամները միաձայն որոշում կայացրեցին և սահմանեցին նաև «Գրան պրի» անվանակարգը, որին արժանացավ Կոնսերվատորիայի ուսանողուհի Վիկտորյա Մելքոնյանը։ Նա Հայաստանը կներկայացնի ռուսական «Ռոմանսիադա» երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային մրցույթում։
«Վստահ եմ, որ Վիկտորյան արժանիորեն կներկայացնի Հայաստանը և ցույց կտա, թե ինչպես են հայերը կարողանում երգել ռուսական ռոմանս», – նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը։
Ժյուրին սահմանել էր նաև հատուկ մրցանակներ, այդ թվում Գալինա Պրեոբրաժենսկայի անունից։ Մրցանակին արժանացավ Հեղինե Խաչատրյանը, որը հնարավորություն ստացավ մենահամերգով ներկայանալ Մոսկվայի ռոմանսի տանը։
Երեկոյան գալա-համերգին ներկա էին Ռուսաստանի և Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպաններ Սերգեյ Կոպիրկինը և Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, մշակութային գործիչներ:
Առաջին անգամ «Հայկական Ռոմանսիադա» մրցույթը կազմակերպվել է 2020-ին։ Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը 1996-ին ստեղծվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայան։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ