Լրահոս
Օրվա լրահոսը

Պահն օրհասական է․ Նիկոլին իշխանությունից հեռացնելով դեռևս կարելի է կասեցնել պետության փաթեթավորված գահավիժումը. Ռուբեն Հակոբյան

Հոկտեմբեր 29,2022 22:36

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Լռելն այլևս դավաճանություն է։

Նյարդերս սղոցելով դիտում էի, թե ինչ տոնով էր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում մեր երկիրը ներկայացնող, մեր պետության արժանապատվությունը ամենօրյա ռեժիմով գլխատող ազգակործան պատուհասի հետ։

Ասես խրատում էր փողոցում շան ծեծ կերած և իրեն քաջածանոթ անհասկացող մեկին… Դե թող համարժեք պատասխան տայիր, ա՛յ…
Վաղն Արցախում հանրահավաք է նախատեսված։ Այն, առանց ուշացնելու, պետք է նաև տեղայնացնել Երևանում, ողջ Հայաստանում… Պահն, իսկապես, օրհասական է։ Նիկոլին իշխանությունից հեռացնելով դեռևս կարելի է կասեցնել պետության փաթեթավորված գահավիժումը… Ինչ որ բան դեռ կարելի է փրկել…

Եվ, վերջապես, եկեղեցին նույնպես պետք է հնչեցնի իր զանգերը։
Համազգային տագնապ հնչեցնելու ժամանակն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31