Այսօր Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացավ Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) նախաձեռնած «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին գիտնականներ ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Ինչպես տեղեկացանք` գիտաժողովը նվիրված է բուհի գործունեության 25-ամյակին:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մ.գ.թ., պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանն իր ելույթում ընդգծել է, որ կրթությունն ու գիտությունը պետության ու տնտեսության զարգացման գրավական են հանդիսանում։
Ելույթներ ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, ՄՄՀ պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանը և ՄՄՀ համահիմնադիր, պրոֆեսոր, փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը։