Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի թեմա այս պահին արդիական չէ, քան Արցախը վերակենդանացնելը, արցախցուն իր հողում պահելը․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 29,2022 18:51

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Համահայկական համաժողովը վերածվել է Հայաստան-Սփյուռք մոդելի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության փոխարեն։ Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը նույնպես չօգտագործեց Արցախ բառն իր ելույթում։

Ակամայից հարց է առաջանում, թե ինչը պետք է Սփյուռքի հետ օրակարգում այսօր առավել գլխավոր լիներ, քան հայությանը միավորող գաղափարը՝ Արցախը ուժեղացնելու, դրանով այն անկախ և ազատ պահելու մասին։ Անթույլատրելի է իշխանությունների նման գործելաոճի ամրապնդումը։

Իհարկե, այսօր առավել քան երբևէ, Սփյուռքի հետ մեր հարաբերությունները վերաարժևորելու խնդիր ունենք։
Տասնամյակների կենացներից և միայն ինչ-որ օգնություն տրամադրելու պասիվ քաղաքականությունից մի քանի քայլ առաջ պետք է անցնել։ Արցախը միշտ, բայց այսօր շատ ավելի շատ մեր բոլորիս կարիքն ունի։

Պետք է բոլոր հայերս հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ կլինի, եթե մենք կորցնենք Արցախը․․․ Դա թույլ չտալը պետք է դառնա բոլորիս համախմբման կետը․ ոչ մի թեմա այս պահին արդիական չէ, քան Արցախը վերակենդանացնելը, արցախցուն իր հողում պահելը։ Եվ ի վերջո, պետք է խոսքերից գործի անցնենք և այդպես ցույց տանք մեր սերն ու նվիրումը մեր ինքնության, մեր հայրենիքի հանդեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31