Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է. Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 29,2022 18:07

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է։
Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։
Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։
Դու ես բերել այդ կապիտուլյացիան։
Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։
Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ. կմ տարածք։
Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։
Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։
Դու ես «դրական ազդակ» հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։
Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։
Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղություն, այ աշխարհաքաղաքական մուրացկան։
Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..․
Իհարկե պետք է խնդրի։
Ոդ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31