Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն 3 տարում ավելի քան 934 մլն դրամի եկամուտ է ունեցել

Հոկտեմբեր 29,2022 16:37

Այսօր ՔՊ 6-րդ համագումարին ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը ներկայացրեց կուսակցության հաշվետվությունը՝ հիշեցնելով, որ իրենց բյուջեն գոյացել է անդամավճարներից, նվիրատվություններից, պետական ֆինանսավորումից: Թե ինչի վրա են ծախսել գումարը, նա թվարկեց՝ գրասենյակների վարձակալություն, դրանց պահպանման ծախսեր, աշխատավարձ, հարկեր եւ 2021-ին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականն ու վերջինիս ծախսերը:

Ըստ հաշվետվության, 2019-ին կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը՝ 78 մլն, 2020-ին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915 հազար դրամ, ծախսվել է 135 հազար դրամ, 2021-ին եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար դրամ, ծախսը կազմել է 705 մլն 699 հազար: Ղազարյանը տեղեկացրեց, որ 2020-ին ու 2021-ին կուսակցությունը ձեռք է բերել գույք: ՔՊ-ն այդ շրջանում ներկայացրել է ֆինանսական միջոցների ու գույքի մասին հաշվետվություն:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաժողովում ներկայացրեց ՔՊ կուսակցության նոր կանոնադրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31