Այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՔՊ-ականներին. «Օրինակ, ձեր մեջ հարց չառաջացա՞վ, երբ որ ես ԱԺ ամբիոնից հայտարարում եմ, որ ՀՀ-ն ունի 29 հազար 840 կմ տարածք ու մենք այդ տարածքը պետք է կենտրոնացնենք: Հետո այդ հայտարարության հիման վրա տեղի են ունենում շահարկումներ ու 20 հազար մարդ դուրս է գալիս փողոց: Ձեր մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչի: Որովհետեւ այդ մարդկանցից շատերը չգիտեն՝ ՀՀ տարածքն ինչքան է: Երբ ես ասում եմ 29.800, հետեւից գնում են շահարկումներ՝ Սյունիքն էլ են տվել, Վայոց ձորն էլ են տվել, եւ մարդիկ չգիտեն 29.800-ի մեջ ի՞նչ է մտնում: Այդ օրը մեր պետականության հիմնարար պրոբլեմը ի ցույց դրվեց՝ մենք մեր պետության մասին պատկերացում չունենք»:
Փաշինյանը հայտարարեց, որ իրենց համար ՀՀ տարածքի 29.800 քկմ-ն արձանագրելը անվտանգային խնդիր է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ