«Մեզ համար անընդունելի չեն նաեւ այն առաջարկները, որոնք ձեւակերպվում են արեւմտյան երկրների կողմից: Դրանց էությունը հետեւյալն է՝ տարբերակներից մեկի համաձայն, եկեք հիմա ղարաբաղյան հարցի վրա շատ չկենտրոնանաք, ստատուս քվո հայտարարենք ու լուծենք հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, ինչն ընդունելի է: Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք լուծենք ԼՂ հարցը: Հիմա այստեղ հարց կարող է ծագել՝ այդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս ու ով չի համարում: Ես արձանագրեցի ցավով, որ միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության 2007-ից հետո, դրանից առաջ Լիսաբոնի գագաթաժողովին, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային հայտարարի»,- այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ