Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10, 15, 20 տարով. եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով». Փաշինյան

Հոկտեմբեր 29,2022 15:01

«Փորձ են անում հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե կա ռուսական առաջարկ, որը մեզ համար դրական է եւ կա արեւմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար, եւ ՀՀ կառավարությունը մերժում է ռուսական ծրագիրը, ընդունում է արեւմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի: Որ կա ռուսական ընկալում եւ արեւմտյան ընկալում, դա ճիշտ է եւ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021-ի հունվարին: Այդ պայմանավորվածության անկյունաքարային սկզբունքը եղել է, ու ՌԴ-ն ԼՂ-ի եւ ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է: Մենք պայմանավորել ենք այս սցենարի ու պլանի շուրջ»,-այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2021-ի օգոստոսին եւ ասվել է, որ ՌԴ համանախագահողը սեպտեմբերին կգա. «Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Դա ընդունել հիմք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի: Ես ասել եմ՝ հույս ունեմ, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Այնտեղ կա նաեւ ռուս խաղաղապահների մասին: Մենք ուզում ենք, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում շարունակեն իրենց գործունեությունը: Ես պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը եւ ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10, տարով, 15 տարով, 20 տարով: Եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկությունը: Եթե մենք ու ՌԴ-ն համաձայնենք, կլինենք մեծամասնություն: Բայց նաեւ պետք է ազնիվ խոսենք սահմանապահները ինչ են անում Ղարաբաղում, որովհետեւ Փառուխի դեպքը մենք չենք մոռացել: Ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների տեղակայման գոտուց, իսկ այդ խոստումը, հանձնառությունը մինչեւ այժմ չի կատարվել: Մեզ քննադատները խոցելու համար ասում են՝ Ղարաբաղը Փառուխ առ Փառուխ ուզում եք տա՞ք: Ճշմարտություն կա մեջը՝ քննադատության թիրախ լինելով: Ես պատրաստ եմ ստորագրել ռուս խաղաղապահների ներկայությանը, ինչքա՞ն եք ուզում՝ 10, 15, 20… ՌԴ-ն, որպես միջնորդ, թող այդ նախագիծը ներկայացնի: Ես սա հրապարակային եմ ասում, որ շահարկումների տեղ չտա: Վերջին 2,5 տարվա մեր մեծագույն սխալն է եղել, որ մենք հանրության հետ բաց չենք խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31