Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չդադարող պատերազմների պայմաններում Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են․ Արմեն Սարգսյան

Հոկտեմբեր 29,2022 14:09

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին։

Նամակում, մասնավորապես, ասված է․ «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, հպարտության զգացում վերապրեցի օրերս Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մատուցված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի առիթով, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Չդադարող պատերազմների, պատուհասող աղետների, շարունակվող բռնությունների ու ողբերգությունների պայմաններում, երբ աշխարհում հանդուրժողականության ու խաղաղության կարիք կա, Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են:

Դրանք շատ սրտամոտ են մեզ՝ հայերիս ու Հայաստանին, քանի որ մենք դեռևս ապրում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ու ցավի, տարածաշրջանային լարվածության ու հնարավոր մարտահրավերների պայմաններում։ Մենք հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Ձերդ Սրբությունից ու Սուրբ Աթոռից…

Ինձ համար չափազանց հիշարժան են այցելություները Վատիկան և հանդիպումները Ձերդ Սրբության հետ: Մշտապես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր կապերի ամրապնդմանը և երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելուն»:

ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31