Մարզահամերգային համալիրի դահլիճում այսօր ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ 2018-ից հետո արդեն 2 անգամ կենսաթոշակները բարձրացրել են ու եւս մեկ անգամ պատրաստվում են բարձրացնել 2023 թվականին:
Փաշինյանն ասաց, որ հակակոռուպցիոն պայքարը իրենց կառավարության ամենակարեւոր ուղղություններից է, որը ստացել է համաշխարհային ճանաչում. «Ընդունում են, որ ՀՀ կառավարությունը անշեղորեն եւ հետեւողականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ»: Նա նշեց, որ գիտեն՝ քաղաքացիների ակնկալիքները ավելի շատ են եղել իրենցից՝ հակակոռուպցիոն պայքարի առումով. «Մենք դա գիտենք, բայց մեր գործելակերպը եղել է հետեւյալը, մենք համարել ենք, որ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական, թե՛ օրենսդրության առումով ճիշտ չի լինի մտնել որեւէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, արտադրամաս, բնակարան, առանձնատուն եւ ասել՝ սա այլեւս քոնը չէ՝ ֆիզիկապես հեղափոխական մեթոդներով ու ճանապարհներով: Ինձ համար ամենամեծ վտանգի զգացողությունը եղել է դա, որ եթե մենք հակակոռուպցիոն պայքարի տանիքի ներքո սկսենք սեփականություններ վերցնենք՝ պետությանը եւ ժողովրդին վերադարձնելու տրամաբանությամբ՝ մեծ ռիսկ կա, որ այդ սեփականությունը մի խմբի տիրապետության տակից դուրս կգա ու կհայտնվի մեկ այլ խմբի տիրապետության ներքո»:
Նա հույս հայտնեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքով կարդարացվեն ժողովրդի ակնկալիքները։
Խոսելով կրթական լորտի բարեփոխումների մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք այսօր կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց ասում ենք՝ չենք պատրաստվում համատարած փակ աչքերով բարձրացնել բոլոր ուսուցիչների աշխատավարձը: Մենք ասում ենք՝ սիրելի՛ ուսուցիչներ, ահա ձեզ հնարավորություն, գնացեք կրկնապատկեք ու նույնիսկ եռապատկեք ձեր աշխատավարձը ձեր որոշմամբ: Մեր խնդիրն է, որ հնգամյա հաջորդ ցիկլում ՀՀ ուսուցիչների աշխատավարձերը հասցնել նախարարական մակարդակի, այսինքն, այս բարեփոխումների արդյունքում 5 տարվա կտրվածքով ՀՀ-ում 1 լիարժեք դրույքով աշխատող ուսուցիչը պիտի ստանա այնքան աշխատավարձ, որքան ստանում է այսօր նախարարը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ասա աշխատում էիր, էլի: Քեզ պետք է՞ր էլի բացել էս ախմախությունները կարդալ: