Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործի շրջանակներում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ ԱՀ դատախազություն

Հոկտեմբեր 29,2022 13:18

2021թ. մարտի 5-ին հարուցվել և առ այսօր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվում է հանրությանը «Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործը, որով իրականացված նախաքննության ընթացքում «Պարգև» ՍՊ ընկերության կողմից դեռևս 2021թ. պետական բյուջե էր վերադարձվել ավելի քան 160.000.000 դրամ գումար:

Վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Պարգև» ՍՊ ընկերության կողմից պետական բյուջե վճարված գումարը նշված ընկերությանը հատկացվել էր պետության կողմից:
Թեև դատախազությունը օժտված չէ քննվող քրեական գործերով վեր հանված վնասը տարբեր սուբյեկտների կողմից վերականգնելիս վճարվող գումարի ծագման աղբյուրին հետևելու լիազորությամբ, այդուհանդերձ հիշյալ հայտարարություններից հետո կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը «Ձկան գործով» վնասի հատուցման համար որևէ գումար չի փոխանցվել, փոխհատուցում կամ անհատույց դրամական միջոց չի տրվել:

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ստացված գրավոր տեղեկության համաձայն՝ 2021թ. հիշյալ հիմնադրամի կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը տրվել էր փոխառություն այդ պահին գործող տոկոսադրույքով, որը ներկա դրությամբ փոխառուի կողմից ամբողջությամբ մարված է, վճարված է նաև հաշվարկված 3.655.383 դրամի չափով տոկոսագումարը:

Ինչ վերաբերում է հիշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության օբյեկտիվությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործով նախաքննական մարմինն իրականացրել է դեպքի հանգամանքների բազմակողմանի և մանրակրկիտ քննություն, որի արդյունքում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք, դրանց կապակցությամբ նույնպես հարուցվել են քրեական գործեր, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նաև նշված քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված ավելի քան 8.000.000 դրամի չափով գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31