Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այսօր ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ դիտորդների հետ անցել են համապատասխան տարածքներով, տեղանքները Սոթքի տարածքում ցույց են տվել, ներկայացրել վնասները. «Իրենք գրեթե ամբողջությամբ տեղյակ են: Առաքելությունը արդեն սկսված է»:
Հարցին՝ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո վստա՞հ եք, որ խաղաղություն կլինի ու Ադրբեջանը չի կրակի այլեւս Գեղարքունիքի մարզի բնակավայրերի վրա՝ մարզպետը պատասխանեց. Դուք մեր թշնամուն վստահո՞ւմ եք»:
Մարզպետն ասաց, որ մարզում 8 բնակարան է վնասվել հակառակորդի հարձակման հետեւանքով. «Մնացածները անվտանգության նկատառումներից ելնելով, ուրիշ կարիքներից ելնելով՝ չեն վերադարձել դեռ, բայց հետները աշխատանք են տարվում: Շատերը վստահեցրել են, որ հետ են վերադառնալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ