Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք են բերվել համատեղ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի ու Կանադայի խորհրդարանների աշխատակազմերի միջեւ

Հոկտեմբեր 29,2022 12:43

«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-27-ն Օտտավա են մեկնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակամարդկային եւ վայրագ շարունակական գործողությունները :

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին, ընդգծել է Արցախի անկախության ճանաչմանն օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգել, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության:

Ռոբերտ Օլիֆանթը բարձր է գնահատել 2018 թ. խաղաղ հեղափոխությունը եւ դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները ու հայտնել Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին:

«Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ «բարձր գին» ենք վճարում, այն է՝ պատերազմը, սակայն մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը կարմիր գիծ են»,- ասել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտայի հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ հատկապես դրանից հետո միջազգային գործընկերները Հայաստանը բնորոշում են որպես ժողովրդավար փոքրիկ կղզի՝ թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել: Հանդիպմանը հատկապես կարեւորվել է ժողովրդավար երկրների դերն ավտորիտար Ադրբեջանից մեր «ժողովրդավար կղզու» պաշտպանության հարցում:

Խոսնակը նշել է, որ Կանադան՝ որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝  իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-կանադական բարեկամությանը, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ այլ հարցերի:

Կանադայի խորհրդարանում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Կանադա այցի շրջանակում ունեցել է մի շարք հանդիպումներ՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համատեղ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ՝ ձեռք բերելու լավագույն պրակտիկան, որն ունի Կանադայի խորհրդարանը եւ կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ ստեղծելու խորհրդարանների միջեւ համագործակցությունը խորացնելու նոր պլատֆորմ:

Ի պատիվ հայ պատվիրակության՝ ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Կանադայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31