ՔՊ 6-րդ համագումարին էր եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ լավ կարծիք ունեմ Խաղաղության պայմանագրի մասին»: Հարցին՝ կոնկրետ ո՞ր տարբերակի՝ Խաչատրյանը պատասխանեց. «Կներեք, այդ հարցը ինձ չի ուղղված»: Հիշեցրին, որ նա կառավարության անդամ է՝ Խաչատրյանը վստահեցրեց, որ դրա համար կա ԱԳՆ. «Կան բաներ, որոնք չի կարելի հրապարակային խոսել:
Հարցին՝ ասացիք լավ կարծիք ունեք խաղաղության պայմանագրի մասին, կոնկրետ ի՞նչ երաշխիքներ կան, որ խաղաղություն կլինի՝ նա պատասխանեց. «Վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳ նախարարին: Դրանով է պայմանավորված: Անվերապահորեն վստահում եմ: Հավատում եմ, որ խաղաղություն լինելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ