Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ նիստին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարել կռվել երկու հազար կմ բարձրության վրա անմարդաբնակ տարածքների համար

Հոկտեմբեր 29,2022 11:32

«Տղաներ, ինչի՞ համար եք կռվում: Ինչի՞ համար եք կռվում այդ լեռներում՝ երկու հազար կմ բարձրության վրա: Երեք հարյուր մարդ եք զոհել: Երեք հարյուր մարդ է զոհվել մի տեղում, որտեղ մարդիկ չեն ապրում: Որտեղ անգամ այծերը չեն գնում: Ի՞նչ եք կռվում: Երկուսով նստե՛ք և պայմանավորվե՛ք: Եվ թող Ռուսաստանն էլ օրհնի այդ պայմանագիրը: Բայց դուք ախր չեք ուզում»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որոշումը:

«Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պետք է ևս մեկ անգամ այս ընթացքում վերլուծեն իրավիճակը և զեկուցեն մեզ ՀԱՊԿ նիստին, և այդ ժամանակ մենք որոշում կկայացնենք»,- ասել է նա՝ առաջարկելով նոյեմբերին նիստ անցկացնել օֆֆլայն ձևաչափով՝ «ոչ թե հեռուստացույցով, ինչպես հիմա, այլ Երևանում՝ ՀԱՊԿ շրջանակում»:

Ընդ որում, Լուկաշենկոն հայտարարել է, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: «Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ը՝ դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:

Ուստի, նա Հայաստանին կոչ է արել կառուցողական բանակցություններ սկսել Բաքվի հետ: «Նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք: Այսօր չանեք՝ ավելի վատ կլինի, ինքներդ եք հասկանում: Մեզ պետք չէ այդ հակամարտությունը»,- ասել է Լուկաշենկոն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31