Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, իսկ Լուկաշենկոն հայտնել է իր անձնական կարծիքը, ավելի շատ իր հարաբերությունների արդյունքն է ցույց տվել». Խաչատուր Սուքիասյան

Հոկտեմբեր 29,2022 11:24

«Խաղաղության պայմանագրի արեւմտյան եւ ռուսաստանյան տարբերակների տարբերությունը, ես ինչքան հասկացա մամուլից, ոչ թե փաստաթղթերից, այն է, որ ռուսական տարբերակում ղարաբաղյան հարցը այլ է, արեւմտյան տարբերակը՝ այլ: Արեւմտյան տարբերակն ասում է մշակութային ինքնուրույնություն: Իսկ ռուսաստանյան տարբերակում ղարաբաղյան հարցը ընթացքում է լինում, ինչ-որ ժամանակ քննարկումներ, ինչ-որ ժամանակ բանակցություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության արտահերթ նիստին, որտեղ հայկական կողմը հստակ քաղաքական գնահատականներ էր ակնկալում, հարցին՝ այդ ակնկալիքները չիրականացա՞ն՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, բայց ՀԱՊԿ-ը այն իրավիճակը, որը եղել է, այդ իրավիճակն է գրանցել: Ես այդպես հասկացա»: Երբ հիշեցրին, որ ՔՊ իր գործընկերներն ասում էին, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ է, որ ադրբեջանական ուժերը դուրս հանվեն ՀՀ սուվերեն տարածքից՝ Սուքիասյանը արձագանքեց. «Քաղաքականությունը եւ այսօր դիվանագիտական ժամանակակից մոտեցումներն այն են, որ տարածաշրջանում չեն ուզում նորից լարումներ լինեն ու էմոցիոնալ ցանկացած փաստաթուղթ բերելու է չճշտվածության, լարվածության: Կարծում եմ, դա է պատճառը»:

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի հայտարարություններին՝ Սուքիասյանը դա համարում է անձնական կարծիք՝ իր հարաբերություններից ելնելով. «Պետք է ՀԱՊԿ-ի տրամաբանությունից դուրս չգան, որովհետեւ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, իսկ Լուկաշենկոն հայտնել է իր անձնական կարծիքը, ավելի շատ իր հարաբերությունների արդյունքն է ցույց տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31