Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. Սա համահայկական գագաթնաժողով չէ, այլ՝ հատվածական, ռեժիմին ի նպաստ արվող փիառ ակցիա. «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2022 11:10

Հարցազրույց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ։

– Զարեհ Սինանյանի կազմակերպած Համաշխարհային համահայկական գագաթնաժողովից ակնկալիքներ ունե՞ք։

– Ոչ միայն դրական ակնկալիք չունեմ՝ ճիշտ հակառակը․ վախենում եմ, որ, այսպես կոչված, «համաշխարհային հայկական գագաթնաժողովը» հայերի միասնականությունն ավելի խարխլի` ավելի պառակտի սփյուռքը։

– Սպասելի՞ էր Գարեգին Առաջինի եւ Արամ Առաջինի՝ գագաթնաժողովին չմասնակցելու փաստը, եւ ինչպե՞ս եք գնահատում նրանց կողմից իրենց չմասնակցելու վերաբերյալ պատճառաբանություններին։

– Գնահատելի է երկու վեհափառների խիզախ կեցվածքը։ Իշխանության հակաեկեղեցական դիրքորոշումն Էջմիածնի հանդեպ վաղուց լարված մթնոլորտ էր ստեղծել։ Գարեգին վեհափառը չի փափագել, որ եկեղեցին շահագործվի ռեժիմի հատվածական փիառին մասնակցելով, իսկ Արամ վեհափառը դժգոհել է ժողովի ժամանակի անպատեհությունից եւ խորհրդակցության պակասից։

– Այս գագաթնաժողովի իրական նպատակը, ըստ Ձեզ, իսկապե՞ս սփյուռքի եւ մայր Հայաստանի միջեւ կապերի ամրապնդումն է, թե՞ ավելի շատ աշխատանքի իմիտացիա է հիշեցնում:

– Սա համահայկական գագաթնաժողով չէ, այլ՝ հատվածական, ռեժիմին ի նպաստ արվող փիառ ակցիա։ Այս ռեժիմը ժողովրդին նաեւ ստում է, երբ ասում է, որ ինչ-որ հարցեր են լուծում, բայց իրականության մեջ հրավիրելով իրենց կողմնակիցներին միայն՝ այդպիսով ուզում են ցույց տալ, թե իբր սփյուռքն իրենց կողքին է։

– Մասնակիցների ցանկին ծանո՞թ եք, եւ արդյոք նրանք սփյուռքի կյանքում որոշիչ դեր խաղո՞ւմ են։

– Չեմ ուզում մեղադրել մասնակիցներին, որ ավելի չպառակտեմ առանց այդ էլ պառակտված ազգը։ Մարդիկ մասնակցում են՝ կարծելով, թե օգտակար են լինելու հայրենիքին՝ չիմանալով թաքնված նպատակը։

 

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31