Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կաթվածը մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է․ ԱՆ

Հոկտեմբեր 29,2022 10:50

Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Աշխարհում այն մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է:

Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են` հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, գիտակցության հանկարծակի մթագնում, խոսքի հետ կապված խնդիրներ, հանկարծակի տեսողության խանգարում, քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում, գլխապտույտ, սուր գլխացավ առանց պատճառի: Շատ կարևոր է հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:

Հիվանդության կանխարգելումը հիմնված է առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների վրա, որոնք են զարկերակային ճնշման վերահսկումը, ծխախոտի օգտագործման դադարեցումը, աղի օգտագործման սահմանափակումը, արյան խոլեսթերինի մակարդակի վերահսկումը, բավարար ֆիզիկական ակտիվությունը։ Վերահսկման չենթարկվող ռիսկի գործոններ են՝ տարիքը, սեռը, ժառանգական կամ գենետիկ հակվածությունը։

Առողջապահության նախարարությունը 2019 թվականից մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով իրականացնում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Մեկնարկից ի վեր` բուժօգնություն է ստացել շուրջ 1800 պացիենտ:

Ծրագիրը գործում է Երևանի 3 բժշկական կազմակերպությունում և մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարվանից նաև` Գյումրու ԲԿ-ում:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը: Ծրագրում ընդգրկվելու հիմք է պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում, ներառյալ` տեղափոխման ժամանակահատվածը:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31