Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները երբեք չի պնդել, որ մեզ հետ բարեկամական և աջակցող հարաբերությունները բացառում են բարեկամական հարաբերություններ տարածաշրջանի այլ երկրների հետ. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 29,2022 10:30

«Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հայաստան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական պատվիրակության ղեկավար Դեյվիդ Փրայսի ու պատվիրակության անդամ, կոնգրեսական Էնդրյու Լևինի հետ։

Վերջին շրջանում ամերիկյան կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան վկայում են երկրի նկատմամբ բարձր հետաքրքության և ուշադրության մասին, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանն է ասել վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Հայաստանի խնդիրները իր հարևանների հետ, ինչպես նաև Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը գրավել է մեր ուշադրությունը: Մեր պատվիրակությունը, մի գուցե, չուներ այն բարձրաստիճան կարգավիճակը՝ համեմատած խոսնակ Փելոսիի այցի հետ, սակայն նման ներգրավվածությունն արդեն շարունակվում է երկար ժամանակ»,- նշում է նա:

Կոնգրեսական Փրայսը շեշտում է՝ Հայաստանն ավելի քան երկու տասնյակ երկրների խորհրդարանների շարքում է, որոնց հետ առկա է ուղիղ ներգրավվածություն, իր գլխավորած Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակում:

«Կոնգրեսական մեր պատվիրակության այցը հետապնդում էր ոչ միայն երկկողմանի խնդիրների քննարկում, այլ նաև ինստիտուցիոնալ փոխգործակցություն»,- պնդում է Փրայսը:

Հայաստան այցելած պատվիրակության մեկ այլ կոնգրեսական Էնդրյու Լևինը ևս կարևորում է ամերիկացի օրենսդիրների, հատկապես խոսնակ Նենսի Փելոսիի այցերը Հայաստան:

«Կարծում եմ՝ դա ի ցույց է դնում, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ հետաքրքրված է Հայաստանով, աջակցում է Հայաստանին, ողջունում և խրախուսում է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և սկզբունքները»,- շեշտում է կոնգրեսական Լևինը:

Կոնգրեսականներին մտահոգում է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը:

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցով: Մեզ համար անընդունելի են Հայաստանի տարածքի վրա հարձակումները, ներխուժումը կամ այլ խնդիրներ, որոնք ստեղծում է այստեղ Ադրբեջանը»,- պնդում է Լևինը:

«ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Հայաստանի տարածք ցանկացած ներխուժումից: Անընունելի են տեսանյութերում պատկերված ադրբեջանցիների վերաբերմունքը գերիների հանդեպ: Բոլոր կողմերը պետք է աշխատեն Մինսկի խմբի գործընկերների և այլ միջնորդների հետ՝ կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարում է Փրայսը:

Օրենսդիրները վստահեցում են՝ ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Կոնգրեսական Լևինը կարծում է, որ Հայաստանում առկա է մտահոգություն, որ Ռուսասատանը չի պաշտպանել Հայաստանին ադրբեջանական հարձակամումից գոյություն ունեցող պայմանագրերի հիման վրա:

«Խնդիր չէ, եթե Հայաստանը ցանկանում է բարեկամ լինել ու հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք պարզապես ասում ենք, որ ցանկանում ենք ևս օգնել Հայաստանին պաշտպանվել»,- ասում է Լևինը:

«Միացյալ Նահանգները երբեք չի պնդել, որ մեզ հետ բարեկամական և աջակցող հարաբերությունները բացառում են բարեկամական հարաբերություններ տարածաշրջանի այլ երկրների հետ։ Դա իրատեսական չէ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ունեցել է շատ դժվար ժամանակաշրջան և հիմքեր ունի կասկածի տակ դնելու անվտանգության ոլորտում իր որոշ պայմանավորվածությունների արդյունավետությունը»,- շեշտում է Փրայսը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31