Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է». «Փաստ»

Հոկտեմբեր 29,2022 09:40

Տևական ժամանակ է՝ կառավարությունում քննարկվում է ԱԷԿ-ի նոր ատոմային բլոկի կառուցումը: Նախապես հայտարարվել էր, որ քննարկումները ծավալվում են 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու շուրջ: Էներգետիկ փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը ժամանակավրեպ է համարում այս մտադրությունը:

«Մեր էներգահամակարգի, օրինակ՝ 2400 Մվտ հզորությամբ էլեկտրակայանների 2400 Մվտ-ից ամենապիկային ժամանակահատվածում ընդամենը 1200-ն է օգտագործում: Դրանից մոտ 150-160 Մվտ-ն այն էլեկտրաէներգիան է, որը մենք գազի դիմաց տալիս ենք Իրանին: Միջպետական պայմանագրով դա, սակայն, նախատեսված է մինչև 2026 թվականի հունվար, որից հետո Իրանը մեզանից էլեկտրաէներգիա չի վերցնի: Կստացվի, որ այդ պիկային հզորությունը կիջեցնենք մինչև 1050-1040: Մինչդեռ այսօրվա կառավարությունը գտել է, որ պետք է կառուցենք 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ: Նախ՝ ատոմային էներգիայի անվտանգության կանոններից ելնելով, եթե, օրինակ, մեր էներգահամակարգը 1200 է, ապա նրա ատոմային բլոկի հզորությունը ամենաշատը պետք է լինի 550-600 Մվտ: Մեծ հաշվով, Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը՝ շեշտելով, որ ատոմային բլոկ կառուցելն ասֆալտ փռել կամ դպրոցի ճաշարան սարքել չէ:

«Ատոմային բլոկն ամբողջ ազգի համար կարող է կործանարար նշանակություն ունենալ: Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ատոմային բլոկների ու նրանց հզորության ընտրության հետ կատակ անել չի կարելի, լուրջ չվերաբերվել՝ ևս: Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հետո հարցրել է նաև, թե ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի հայտարարվել:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31