Դեռևս 2019թ-ին Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակը՝ ամերիկահայ բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների ֆինանսավորմամբ իրականացրել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ։ Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը հնարավոր դարձավ իրականացնել երեկ՝ հոկտեմբերի 27-ին։
Դիլիջանի արվեստի պետական քոլեջից Aravot.am-ին հայտնեցին, որ ՀՕՖ-ը նաև երաժշտական գործիքներ ու համակարգիչներ է նվիրաբերել կրթօջախին։ Հանդիսավոր միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց և´ բարերարներին, և´ շինարարներին շենքի հիմնանորոգման համար։ Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով, որով հանդես եկան քոլեջի սաները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի