Երբ Պուտինը, Ալիեւը, Փաշինյանը կամ Մակրոնը ինչ-որ բան են ասում, պետք է հաշվի առնել, որ նրանք քաղաքական գործիչներ են: Իսկ այդ մասնագիտությունը անկեղծություն, սեր, խիղճ, արդարադատություն չի նախատեսում: Այն, ինչ նրանք խոսում են, արտացոլում է իրենց եւ իրենց երկրների քաղաքական շահերը՝ այնպես, ինչպես այդ մարդիկ են դրանք հասկանում:
Վալդայի ֆորումում Պուտինի ասածները որեւէ մեկի նկատմամբ սիրո կամ համակրանքի դրսեւորումներ չեն: Նա անհանգստություն էր արտահայտել, որ Հայաստանի ղեկավարը, կարծես թե, հակված է ընդունել Խաղաղության պայմանագրի «արեւմտյան» տարբերակը եւ զգուշացնում էր, որ այն միանշանակ կերպով ամրագրում է Արցախի՝ առանց որեւէ կարգավիճակի ընդգրկումն Ադրբեջանի կազմում: Պուտինն, իհարկե, շրջանցել էր այն հանգամանքը, որ, մյուս կողմից, «ռուսական» տարբերակը ենթադրում է Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից: Թե ո՛ր տարբերակն է ավելի վատը՝ դժվար է ասել. սատանան, ինչպես հայտնի է, մանրամասների մեջ է: Իսկ մանրամասները, ենթադրում եմ, հայտնի են միայն Փաշինյանին, որը եւ պետք է որոշում ընդունի:
Ոմանք հարցնում են՝ իսկ հնարավոր չէ՞ արդյոք ոչ մի որոշում չընդունել, հարցը ձգձգել, ինչպես դա 1994 թվականից հետո հաջողվել էր անել Ադրբեջանին: Կարծում եմ, որ այս իրավիճակում երկար ձգձգելու հնարավորություն չկա:
Իրավիճակն, անշուշտ, բարդ է, ընտրությունը՝ ծանր: Ամենավատ բանը, որն այս պարագայում կարելի է անել՝ երկու տարբերակներին համաձայնելն է եւ կողմերից յուրաքանչյուրի հետ շփվելու ժամանակ հակառակ կողմի տարբերակը մերժելը: Դա անլուրջ վարքագիծ է, որի հետեւանքով երկու կողմերն էլ կդադարեն մեզ վստահել:
Սպասելի է, որ Սոչիից հետո իշխանության քարոզիչները կհայտարարեն, որ «ռուս-թուրքական դաշինքը» ինչ-որ սարսափելի բան է առաջարկում Հայաստանին, բայց մեր վարչապետը դա հերոսաբար մերժում է: Որից հետո Փաշինյանը կգնա եվրոպական որեւէ երկիր, Միշելի միջնորդությամբ կհանդիպի Ալիեւի հետ, եւ նույն քարոզիչները կբացականչեն՝ «Վերջ, մենք փրկված ենք»: Այնուհետեւ Պուտինը հանդես կգա հերթական քողարկված սպառնալիքով… Եվ այդպես շարունակ:
Կարդացեք նաև
Եթե նման վարքագիծը հղի չլիներ պատերազմի վերսկսմամբ, այդ մարտավարությունը հնարավոր կլիներ «խորամանկ» անվանել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ոչ մի դեպքում,ոչ մի պարագայում Սյունիքի հարցը չի կարելի նույնիսկ քննարկել։ Ոչ մի միջանց ոչ ռուսին, ոչ թուրքին ոչ պարսիկին։Մենք ստացել ենք ժառանգություն մեր փոքր երկիրը ,ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ու ոչ մի տարբերակում, ոչ մի բանի դիմաց մենք չպետք է հրաժարվենք մեր երկրից։
Պետությունը գոյաբանական արժեք է ժողովրդի համար, բայց ոչ միայն ժողովուրդը պետության աջակցության կարիքն ունի, այլեւ պետությունը կարիք ունի ժողովրդի աջակցության, որը միայն հարկերով չի սահմանափակվում: Ինչպես ամեն պարազիտ մակաբույծ կարող է թույլ մարդուն հիվանդացնել, պետությունն էլ է կենդանի օրգանիզմ եւ պետության թույլ դիմադրողականության դեպքում էլ, երբ անվտանգային կառույցները ոչ բոլոր բնագավառներում են արդյունավետ գործում, պարազիտ մակաբույծներ կան, ի դեմս հինգերորդ շարասյան, որոնց թույլ չտալ մակաբուծությամբ զբաղվել, պետության դեպքում՝ պարզապես լյուստրացիա կազմակերպել եւ զրկել պետական հասարարակական պաշտոն գրավեն, մինչեւ չզղջան իրենց հինգերորդ շարասյանը մասնակցելու համար:
Պետությանը աջակցելու համար անպայման չի իսկական ընդդիմությանը գալ իշխանության, որ նոր միայն պետությունը ոտքի կանգնեցնեն, ոչ մի առանձին կուսակցություն կամ դաշինք ի վիճակի չէ իշխանության կամ ընդդիմության հետ մրցակցել, երբ լյուստրացիայի բացակայության պայմաններում մակաբույծ հինգերորդ շարասյունը հիվանդացրել է առանց այն էլ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը: Միմիայն համատեղ ուժերով իսկական ընդդիմությունը եւ իսկական պետական պաշտոնյաներն են ի վիճակի մրցակցել հինգերորդ շարասյան հետ եւ ժողովրդին ազատել զոմբի վիճակից: Միակ ուժը ժողովուրդն է, ով գրավեց ժողովրդին, նա էլ իշխանությունն է:
Պուտինի ըսածներուն ձեր հղման մէջ որեւէ սուտ կամ քողարկուած բան չկայ. բայց եւ այնպէս դուք ամբողջ յօդուածի մէջ նորէն կը յաջողիք միայն Պուտինի սպառնալիքին մասին խօսիլ։
Յետոյ ալ կը նեղուիք երբ մտավորական պարկեշտության մասին խօսիմ…