Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի և ներդրվի այնպիսի գործուն մեխանիզմ, որը հանրության շրջանում կապահովի պետական աջակցությամբ. Համբարձում Մաթևոսյան

Հոկտեմբեր 28,2022 23:35

Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստ

 Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային մեր գործընկերները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Օրակարգային հարցերը ներառել են STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կանանց ներգրավածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՏՏ ոլորտում կանանց ներգրավածությունը խթանող միջոցառումները և առաջարկները, ՀՀ զինված ուժերում կանանց լիարժեք և բովանդակային ներգրավման հիմնախնդիրները և այլ ոլորտին առնչվող հարցեր։

Արձագանքելով քննարկվող հարցերին՝ փոխվարչապետը նշել է, որ շարունակական կրթության միջոցով և կառուցողական ու հասցեական մոտեցմամբ պետք է քայլ առ քայլ մոտենանք խորհրդի հիմնական նպատակների իրագործմանը և պետության ու հասարակության միջև ձևավորենք այնպիսի երկխոսություն, որ գենդերային հավասարության ապահովումը մեր երկրում դառնա օրինաչափ գործընթաց, իսկ խոչընդոտների հաղթահարումը՝ ճկուն։

Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության սկզբունքներին՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի և ներդրվի այնպիսի գործուն մեխանիզմ, որը հանրության շրջանում կապահովի պետական աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականցվող ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը, իսկ այս ուղղությամբ իրականացվող միջոցառումներին մասնակից լինելը կդառնա համակարգված ու թիրախավորված գործընթաց, ինչն էլ կօգնի մեզ, գնահատելով առկա վիճակագրությունը, ծրագրերն ավելի հասցեական դարձնել և հետագա գերակայությունների սահմանման հարցում ավելի թիրախային լինել։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31