Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԴ-Ադրբեջան-ՀՀ ձեւաչափն ամենանորմալն է, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»․ Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 28,2022 21:33

«ՌԴ նախագահը հստակ ասաց, որ ՀՀ իշխանությունը հստակ տեսակետ պետք է ունենա Արցախի հարցի վերաբերյալ։ Այսօր դժվար վիճակում ենք, եւ Արցախի հարցի լուծումն այսօր ստանալ դժվար է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

«Մեր համար ընդունելի են ՌԴ այն առաջարկները, որ պետք է խոսել Ադրբեջանի հետ։ ՌԴ-Ադրբեջան-ՀՀ ձեւաչափն ամենանորմալն է, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի։ Մեր համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում եւ հայաթափվելու է»,-հավելեց Սեյրան Օհանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հեսա Ռուսաստանը բանակցությունները կլցնի փակուղի ,հետո նորից կդիմի Ադրբեջանին ու մեզ վրա գաս կտա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31