Իշխանությունը հակված է արեւմտյան տարբերակին, որով Արցախը հանձնելու է Ադրբեջանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող վաշինգտոնյան փաստաթղթին։ Նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կարծես փոշմանել է՝ ասելով, որ ՌԴ առաջարկներն ընդունելի են, Վահե Հակոբյանն ասաց․ «Սանտա Բարբարա, 1008-րդ սերիա․․․մի կողմի համար այլ բան է ասում, մյուսի համար՝ այլ։ Այսպես երկար չի կարողանալու մանիպուլացնել»։ Վահե Հակոբյանը նաեւ «քաղաքական խուլիգանություն եւ հակառուսական քայլ» որակեց այն փաստը, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ